Երեկ համացանցում տարածվեց կարճ տեսանյութ, որտեղ երևում էր «Դվին» հյուրանոցի մոտ կազմակերպված ճոխ հրավառությունը: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Դվին» հյուրանոցի փոխտնօրեն Տիգրան Սայադյանն ասաց, որ հրավառությունը կազմակերպվել է ժամը 22.40-ին, ինչը օրենքի խախտում չի ենթադրում և նվիրված է եղել երեկ Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմին նվիրված մեծ զորահանդեսին և այդ պատերազմում հայ ժողովրդի փայլուն մասնակցությանը: Այնուհետև հյուրանոց են այցելել ոստիկանության ծառայողներ, արձանագրել են, որ չկա օրենքի խախտում: