ԱՄՆ֊ն դեռևս չի հանել GREEN CARD֊ի խաղարկության համար գործող արգելքը։ Սա հիմնականում նպատակ ունի կասեցնելու երկիր կորոնավիրուսի «ներմուծումը»։ Բացի այդ, երկրում զգալիորեն փոքրացել է աշխատաշուկան, և Սպիտակ տունը չի ցանկանում դրանք հագեցնել օտարերկրյա աշխատուժով։ Նրա պահանջով՝ գործատուները ստիպված կլինեն բարձրացնել աշխատավարձի չափը, որպեսզի նրանք ինքնաբերաբար արտասահմանցի էժան աշխատուժ «վարձակալելու» հնարավորություն չունենան։ Ավելի ուշ, ԱՄՆ֊ն GREEN CARD֊ի խաղարկային համակարգից կանցնի բաշխման համակարգի։ Երկիր մուտ գործելու հնարավորություն կունենան ոչ թե քարտի վիճակահանության հաղթողները, այլ այն մասնագետները, որոնք անհրաժեշտ են պետությանը։