Հունիսի 25-ին, ժամը 11։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ
Ուրցաձոր գյուղում՝ Սուրբ Կարապետ եկեղեցու մոտակայքում գտնվող տնակում, տեղի է ունեցել գազի բալոնի
պայթյուն․ կա զոհ։
Պարզվել է, որ Սուրբ Կարապետ եկեղեցու մոտակայքում այրվել է փայտյա տնակ (մոտ 30 քմ), որտեղ հայտնաբերվել
է Հայաստան Ս․-ի այրված դին (ծնված 1949 թ․)։