Երեկ՝ հունիսի 24-ին, «Սևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 19-ամյա Համլետ Խեչյանը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 23-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարող ճանապարհային ոստիկանության 2 –րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է արդու մահ) հատկանիշներով:

Հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քնչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին: