Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրիեսոսը «Դեքսամետազոնն» անվանել է «կյանքեր փրկող գիտական առաջընթաց»։ Նա հունիսի 17-ին ելույթ ունենալով Ժնևում՝ շնորհավորել է Բրիտանիայի կառավարությանը և Օքսֆորդի համալսարանին «հիանալի նորության» կապակցությամբ: Ըստ ԱՀԿ ղեկավարի՝ Դեքսամետազոնը առաջին դեղամիջոցն է, որը ցույց է տվել «մահվան նվազումը COVID-19 ունեցող հիվանդների շրջանում, որոնք թթվածնի կամ օդափոխիչի կարիք ունեն»: Օդափոխիչին կցված հիվանդների համար դեքսամետազոնային բուժումը ցույց է տվել մահացության նվազում մեկ երրորդով, միայն թթվածին պահանջող հիվանդների դեպքում' մեկ հինգերորդով։ Այս վիճակագրությունը նշված է ԱՀԿ կայքում: Ավելին, առավելությունը նկատվել է միայն այն հիվանդների մոտ, ովքեր տառապել են կորոնավիրուսի ծանր տեսակով։ Դեքսամետազոնի ազդեցությունը ավելի մեղմ ընթացք ունեցող հիվանդության վրա այնքան էլ արդյունավետ չէ: