Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կասկած է հայտնել, որ գիտնականներին կհաջողվի արդյունավետ պատվաստանյութ մշակել կորոնավիրուսի դեմ: Այս մասին նա հայտնել է ԵՄ խորհրդարանի առողջապահական կոմիտեի նիստի ժամանակ, հայտնում է BBC-ն:
«Ոչ մի երաշխիք չկա, որ գիտնականները կկարողանան արդյունավետ պատվաստանյութ մշակել COVID-19-ի դեմ: Շատ դժվար կլինի վստահորեն ասել, որ պատվաստանյութ կունենանք»,- հայտարարել է ԱՀԿ ղեկավարը:
Միևնույն ժամանակ, Գեբրեյեսուսը հավելել է, որ եթե նույնիսկ պատվաստանյութը մշակվի, ապա դրա լայն կիրառության համար մեկ տարի կպահանջվի: