Իտալիայի Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետները եզրակացրել են, որ մոծակները չեն կարող փոխանցել COVID-19 կորոնավիրուսը, քանի որ արյան միջոցով միջատներին հասնելուց հետո այն այլևս ենթակա չէ փոխանցման: Գիտնականները հավելել են, որ իրենց ստացած տվյալները համաձայնեցվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախկինում հրապարակված զեկույցին: