«Ad5-nCoV անվանումը կրող պատվաստանյութը ներկայում կարող է կիրառվել միայն ռազմական կառույցներում և առայժմ չի կարող ավելի լայն ընդգրկում ստանալ՝ առանց ՉԺՀ բանակի նյութատեխնիկական դեպարտամենտի հաստատման»,- նշվում է CanSino Biologics-ի տարածած հայտարարության մեջ: Ընկերության տվյալներով՝ Չինաստանի Կենտրոնական ռազմական հանձնաժողովը պատվաստանյութի կիրառումը հաստատել է հունիսի 25-ին՝ մեկ տարի ժամկետով։

Հիշեցնենք՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութի նմուշը մշակվել է CanSino Biologics չինական ընկերության և Ռազմական գիտությունների ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտի կողմից։