ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ամիսներ առաջ արված այն տեսագրությունը, որում ասում էր, թե բարի մարդիկ կորոնավիրուսով չեն վարակվում՝ կատարելով հետևյալ գրառումը.

«Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում)))

Առողջություն բոլոր վարակակիրներին:

Աստված պահապան մեզ բոլորիս»: