Չինացի հետազոտաղները կարողացել են հայտնաբերել խոզագրիպի նոր հիմնամանրԷ՝ G4-ը, որի մուտացիան կարող է համավարակի հանգեցնել Երկրի բնակչության շրջանում:

Այդ մասին հունիսի 30-ին հայտնել է The Guardian հրատարակությունը՝ վկայակոչելով PNAS ամերիկյան հանդեսում հրապարակված գիտնականների հրապարակումը:

G4-ն օժտված է «մարդկանց վարակելու իր բարձր կարողության բոլոր Էականորեն կարեւոր հատկանիշներով, կարծում են Չինաստանի համալսարանների եւ Հիվանդությունների կանխարգելման ու հսկողության չինական կենտրոնի հետազոտության հեղինակները:

Ուսումնասիրությունն անցկացվել է 2011-2018 թվականներին չինական տասը նահանգների սպանդանոցներում եւ անասնաբուժական կլինիկաներում. անալիզների մեջ, որոնք վերցվել են խոզերից, 2016 թվականից գերիշխել է խոզագրիպի նոր հիմնամանԷն: Այնուհետեւ գիտնականները գիտափորձեր են անցկացրել, այդ թվում՝ կզաքիսների վրա, որոնք գրիպից ունենում են այն նույն ախտանշանները, որոնք լինում են մարդկանց մոտ:

Արդյունքում պարզ է դարձել, որ կզաքիսների մոտ G4-ն առաջացնում է ավելի լուրջ ախտանշաններ, քան մյուս վարակները, իսկ իմունիտետը, որը մարդու կողմից մշակվում է սեզոնային գրիպի ժամանակ, G4-ի վրա չի տարածվում: Սակայն, ընդգծում է The Guardian-ը, թեեւ վարակը կարող է փոխանցվել կենդանուց մարդուն, մարդուց մարդուն փոխանցվելու մասին տեղեկություններ դեռ չկան:

«Դա անհանգստություն է առաջացնում, քանի որ G4 վիրուսով մարդու վարակվելը կհանգեցնի մարդուն դրա հետագա ադապտացման եւ մարդկանց շրջանում կմեծացնի համավարակի ռիսկը»,-թերթը մեջբերում Է գիտնականների կարծիքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: