Իսպանիան ընդլայնել է այն կատեգորիաների քաղաքացիների ցուցակը, որոնք կկարողանան երկիր մուտք գործել հուլիսի 1-ից, նույնիսկ եթե նրանք հանդիսանում են այն երրորդ երկրների քաղաքացիներ, որոնց համար ԵՄ-ն չի բացել սահմանները,-խոսքն ուսանողների և բարձր որակավորում ունեցող մասնագետների մասին է:

«Ինչ վերաբերում է նոր կատեգորիաներին, …նպատակահարմար է համարվում ներառել՝ … կեցավայրի կամ (ԵՄ-ի) անդամ երկրների ու Շենգենյան գոտուն ասոցացված երկրների կողմից տրված երկարաժամկետ այցագրերի տերերին: Հետևաբար, անհրաժեշտ չի լինի ապացուցել, որ նրանք ուղևորվում են անմիջապես բնակության վայր: Ուսանողները: Բարձր որակավորում ունեցող մասնագետները, որոնց աշխատանքն անհրաժեշտ է և չի կարող իրագործվել հեռավար»,-ասված է ՆԳ նախարարության հրամանում:

Հրամանը կսկսի գործել հուլիսի 1-ից: Իսպանիան ԵՄ-ի և Շենգենյան գոտու երկրների քաղաքացիների համար սահմանները բացել է հունիսի 21-ից: Մյուսների համար մուտքը երկիր արգելված է մարտի կեսերից. բացառություն են կազմում միայն նրանք, ովքեր կարող են ապացուցել ֆորս-մաժորային հանգամանքները, դիվանագետները, բուժաշխատողները, բեռնափոխադրողները, ինքնաթիռների անձնակազմերը և սահմանամերձ շրջանների աշխատողները՝ հաղորդել է ՌԻԱ Նովոստին: