Հայաստանում հուլիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 3-ին հաստատվել է կորոնավիրուսի 27320 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 118102 վերջին մեկ օրում 2337 նոր թեստավորում :

Փաստացի այս պահին բուժվում է 11211 պացիենտ, աճել է' 201-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 15484 անձ' վերջին մեկ օրում 448 անձ:

Ընդհանուր առմամբ, 469 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 156 է: