Հարավային Կարոլինայի Միրթլ լողափ զբոսաշրջային քաղաքում գտնվող արծիվը մի շնաձուկ է բռնել ճանկերով և նրան օդ բարձրացրել

Ուրբաթ ՝ հունիսի 26-ին, Քելլի Բորբեյջը (Kelly Burbage) Facebook- ում տեղադրել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է արծիվը թռչում լողափով ՝ իր ճիրաններում տանելով փոքրիկ շնաձկանը, որը պտտվում և փորձում էր ազատ արձակվել, բայց ապարդյուն:

Տեսանյութը զարմացրել էր ցանցի օգտտատերերին: Նրանցից շատերը կասկածում էին, որ դա իսկապես շնաձուկ է: Ոմանք ենթադրում էին, որ դա կարող է լինել դելֆին կամ մեծ ձուկ: