ԱՄՆ Տեխաս նահանգից մի ձկնորս իր հոր հետ միասին բռնել է 90 կգ-անոց շչուկա տեսակի ձուկ: Այդ մասին հայտնում է Laredo Morning Times-ը:
Ջեսսի Գոնսալեսը ձուկը որսացել է Ռիո Գրանդե գետում․ «Ես բռնել եմ այս հրեշին հորս հետ ձկնորսության ժամանակ», - գրել է նա իր էջում' հավելելով. «Ձուկը սատանայի պես կռվեց, և նույնիսկ կոտրեց իմ ձկնորսական կարթը»:
Երբ ձուկը չափել են, դրա երկարությունը մոտ երկու մետր է եղել, իսկ քաշը՝ ավելի քան 90 կիլոգրամ:
Գոնսալեսը խոստովանել է, որ հպարտանում է իր որսով, բայց նշել է' շատ ավելի գոհ է, որ հաճելի ժամանակ անցկացրեց իր հայրիկի հետ։