Օրաբզեզների հսկայական պարսը ծածկել է ԱՄՆ-ի Այովա նահանգում գտնվող Բերլինգթոն քաղաքը: Միջատների թիրախ դարձել նաև Հասթինգս քաղաքի բնակիչները: Միջատների պարսն այնքան մեծ է, որ նկատվել է նաև NWS օդերևութաբանական ռադարից:

Քաղաքային իշխանությունները իրավիչակով պայմանավորված որոշել են անջատել փողոցային լուսավորությունը, որպեսզի առավել չգրավեն տարվա այս ժամանակահատվածում Միսսիսիպի գետի ափերին բազմացող, ձվադրող միջատների ուշադրությունը: Ի դեպ, այս ամբողջ պրոցեսը տևում է 1-2 օր, ինչից հետո օրաբզեզները սատկում են: