Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 12-13-ը հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ։ ԱՆ-ն խորհուրդ է տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։

 

Հուլիսի 13-ին հանրապետության շրջանների զգալի մասում, 12-ին և 14-16-ն առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-ին կնվազի 2-4, այնուհետև՝ աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 12-14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Հուլիսի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: