Հայաստանում հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 339 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսի 32490 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 136802, վերջին մեկ օրում' 1115 նոր թեստավորում :

Փաստացի այս պահին բուժվում է 10996 պացիենտ, նվազել է' 534-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 20729 անձ' վերջին մեկ օրում 864 անձ:

Ընդհանուր առմամբ, 581 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):

Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 184 է: