Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 13-ին, ժամը 16։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երեւանի Հաղթանակի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Ռազմիկ Պ․-ի (ծնված 1996 թ․) հետ իրականացրել է հոգեբանական զրույց։
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։