Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն՝ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 13 միլիոնը։ Աղբյուրը ամփոփում է ֆեդերալ և տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տվյալները: Համալսարանի տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 13 006 764-ի: Մահացել է 570 776 մարդ: Ողջ ընթացքում կորոնավիրուսային հիվանդացությունից վերականգնվել է 7 163 038 մարդ։