Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ այսօր ադրբեջանցիները կոտրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքը։ Այնտեղ տեղադրված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձը։ Հաքերների տեղադրած  տեսանյութը աշխատել է, տարածվել իրենց կայքերով:

 

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց, որ փորձում են հնարավորինս շուտ կարգավորել և վերականգնել էջը. «Հիմա մասնագետները զբաղվում են դրանով»,-ասաց Գևորգյանը: