Օլիմպիական խաղերի սիմվոլներից մեկի՝ արջուկի հեղինակ, հայտնի խորհրդային և ռուսական նկարիչ-ծաղրանկարիչ, ՌԴ ժողովրդական նկարիչ Վիկտոր Չիժիկովը մահացել է 84 տարեկանում։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նա 50-ականների վերջերից սկսած նկարել է «Կոկորդիլոս», «Մուրզիլկա» և «Ուրախ նկարներ» ամսագրերի համար։

Հենց ինքն է հորինել 1980 թվականին Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերի թալիսմանի՝ արջուկի կերպարը։

Մահվան պատճառները դեռևս պարզվում են։