Brunello Cucinelli իտալական ապրանքանիշը գործարկել է Brunello Cucinelli for Humanity նախաձեռնությունը եւ ստեղծել «խորհուրդ՝ ի աջակցություն մարդկության», որի խնդիրն է օգնել կարիքավորներին ամբողջ աշխարհում՝ տարածել եւ նվիրել հագուստ, որը մնացել համաճարակի պատճառով փակված բրենդային խանութներում: Նախաձեռնության շրջանակում փոխանցվող իրերի ինքնարժեքը կազմում է 30 մլն եվրո։

Brunello Cucinelli Trunk Show at Mario's | Seattle Shopping ...

 

«Այս նախագիծը, իմ կարծիքով, բարձրացնում է մարդու արժանապատվությունը եւ հարգանքի տուրք է մատուցում բոլոր այն մարդկանց, որոնք մասնակցել են հագուստի այդ պարագաների պատրաստմանը։ Այն տեղավորվում է «մարդկության կայուն զարգացման» լայնածավալ ծրագրի շրջանակներում, որին մենք միշտ հավատացել ենք։ Դրա հիմնական ասպեկտները կարելի է ամփոփել հետեւյալ կերպ. կլիման եւ վնասակար արտանետումները, երկրի հանդեպ խնամքը, կենդանիների եւ մարդու մասին: Ես շատ ուրախ կլինեի, եթե այս խորհրդանշական արարքը մարդկանց կողմից ընկալվեր որպես կոնկրետ քայլ մարդկության պատմության նոր եւ երկարատեւ դարաշրջանին հասնելու ճանապարհին», — ասել է բրենդի հիմնադիր Բրունելո Կուչինելին: