Հուլիսի 23-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36162 դեպք, որից 25244-ը՝ առողջացած, 688-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10013 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 151879 թեստավորում:

Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 469 նոր դեպք և 478 առողջացած։

Վերջին 1 օրում կորոնավիրուսից 10 մարդ է մահացել: Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի մասին հայտնում է, որ պացիենտները եղել են 78 (կին), 79 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 87 (տղամարդ), 86 (տղամարդ), 81 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։