Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ COVID-19 վարակ հաստատվել է մինչև 18 տարեկան 2230 երեխայի մոտ: Ամենափոքր պացիենտը նորածնային տարիքի է 0-28 օրական:

Ինչպես «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, երեխաներից 1134-ի վիճակը գնահատվել է թեթև կամ միջին ծանրության, 12-ը՝ ծանր, 1-ը' ծայրահեղ ծանր:

Թոքաբորբ ախտորոշվել է 158 երեխայի մոտ, անախտանիշ դեպքերը 925-ն են: Երեխաներից 1231-ը տղաներ են, իսկ 999-ը' աղջիկներ:
Հուլիսի 17-ի դրությամբ առողջացում է գրանցվել 1665 երեխայի մոտ:

COVID-19 վարակով երեխաներն ամենաշատը եղել են Երևանից՝ 1125։ Վայոց ձորում գրանցվել է 29, Կոտայքում' 266, Տավուշում' 33, Շիրակում' 105, Լոռիում' 54, Արարատում' 146, Արագածոտնում' 74, Սյունիքում' 31, Արմավիրում' 131, Գեղարքունիքում' 165 դեպք։
Հայաստանում երեխաների շրջանում հաստատված դեպքերից 71-ն օտարերկրյա քաղաքացիներ են։