Կորոնավիրուսային վարակի գլխավոր օջախ Է շարունակում մնալ ԱՄՆ-ը, որտեղ ախտահարվածների ընդհանուր քանակն արդեն գերազանցել Է 4 միլիոնը, մահացել Է ավելի քան 143,8 հազար հիվանդ: Նոր վարակվածների օրական աճի ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվում Հնդկաստանում, Մեքսիկայում եւ Արգենտինայում: Հարավաֆրիկյան Հանրապետությունում ախտահարվածների ընդհանուր քանակը գերազանցել Է 400 հազարը, Պակիստանում 270 հազարը, Իրաքում վարակվածների թիվը գերազանցել Է 100 հազարը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մեկ օրում ամբողջ աշխարհում հայտնաբերվել Է ավելի քան 247,2 հազար ախտահարված, ինչը դարձել Է մեծությամբ երկրորդ ցուցանիշը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Ընդամենը համավարկան սկսվելուց ի վեր ախարհում վարակվել Է շուրջ 15,5 միլիոն մարդ, ավելի քան 633 հազարը մահացել Է: Միացյալ Նահանգների Ջոնս Հոփքինսի համալսարանի տեղեկատվության համաձայն, որը հաշվարկները կատարում Է դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, մեկ օրում ԱՄՆ-ում հայտնաբերվել Է վարակման 71,7 հազար նոր դեպք, ինչը դարձել Է մեծությամբ երկրորդ ցուցանիշը համավարակի ամբողջ ընթացքում:

Մահացածների թիվը երկրորդ օրն անընդմեջ գերազանցում Է հազարը: ԱՄՆ-ն աշխարհում բացարձակ առաջատարն Է վարակումների եւ կորոնավիրուսից մահացածների թվով: Նախօրյակին վարակումների ավելի քան 8,4 հազար դեպք Է արձանագրվել Մեքսիկայում, ինչը դարձել Է ռեկորդային ցուցանիշ համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Ախտահարվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 370 հազարը, մահացածների քանակը Մեքսիկայում գերազանցել Է 41,9 հազարը: Նոր դեպքերի օրական առավելագույն ցուցանիշ Է արձանագրվել Արգենտինայում՝ ավելի քան 6,1 հազար: Վարակածների ընդհանուր թիվը հասել Է 148 հազարի: Բրազիլիայում մեկ օրում հայտնաբերվել Է գրեթե 60 հազար ախտահարված, ինչը մեծությամբ երկրորդ ցուցրանիշն Է համավարակի ամբողջ ընթացքում: Ախտահարվածների ընդհանուր թիվը գերազանցելլ Է 2,28 միլիոնը: Մեկ օրում մահացել Է 1,3 հազար կորոնավիրուսով հիվանդ, մահացածների ընդհանուր թիվը գերազանցել Է 84 հազարը: Վարակվածների եւ մահացու վախճանների թվով Բրազիլիան աշախարհում զբաղեցնում Է երկրորդ տեղը: