Արցախում հուլիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսային վարակը հաստատվել է 212 քաղաքացու մոտ, որից 149-ն առողջացած: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արցախում, ընդհանուր առմամբ, կատարվել է 4 691 թեստավորում: Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: Վարակակիրներից 6-ը Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից են, որտեղ պարետի որոշմամբ կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ: 1 դեպք հաստատվել է Մարտունի քաղաքի բնակչի մոտ՝ հսկիչ անցագրային կետում կատարված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Քաղաքացին վերադարձել էր ՀՀ-ից, ինքնամեկուսացված էր, իսկ այսօրվանից՝ մեկուսացված: Մեկական դեպք էլ հաստատվել է Ստեփանակերտի և Մարտակերտի հաստատված օջախների կոնտակտավորների մոտ:

90-ամյա կին է մահացել, ում մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կա 76 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 43 պացիենտ: Վերջին 24 ժամում առողջացել է 1 հոգի: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել։ Կորոնավիրուսով հիվանդ 5 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության: