ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 26-ին, ժամը 10։15-ին ահազանգ է ստացել, որ Շորժա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ կան տուժածներ։

Պարզվել է, որ Շորժա-Ծովագյուղ ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Գուրգեն Ա․, ծնված 1984 թ․) և «Honda Accord» (վարորդ՝ Մամիկոն Կ․, ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները և մոտ 4 մ գլորվել մոտակա ձորը։ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան շրջվել է և հայտնվել մոտակայքում կայանած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի (առանց պետհամարանիշի) վրա։

Փրկարարները շտապօգնության երկու ավտոմեքենաներին են մոտեցրել «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գարիկ Մ․-ին, Մայիս Ա․-ին, Քաջիկ Ա․-ին և «Honda Accord» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հարություն Ս․-ին։ Տուժածները հոսպիտալացվել են Ճամբարակի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։