Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել և շնորհավորել է անձնակազմին Ռազմածովային նավատորմի օրվա կապակցությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պետության նախագահը Ֆինլանդիայի ծոցի ջրային տարածքում և Քրոնշտատի ճանապարհային երթևեկելի գոտում շրջել է ռազմանավերի շքերթի գծով:

«Շնորհավորում եմ ձեզ Ռազմածովային նավատորմի օրվա կապակցությամբ»,-ասել է գերագույն գլխավոր հրամանատարը:

Սանկտ Պետերբուրգում գլխավոր ծովային շքերթի ընթացքում կներգրավվի 46 նավ եւ մոտորանավակ: