«Ադեկվադ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանին այսօր՝ հուլիսի 27-ին, մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Դանիելյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:

 

«Քիչ առաջ ՀՔԾ-ում ինձ մեղադրանք առաջադրեցին և վերցրեցին անձնագիրս, քանի որ որպես խափանման միջոց վերցրել են ստորագրություն չհեռանալու մասին: Ինձ մեղադրանք է առաջադրվել ԻՆՁ վրա հարձակման միջադեպի առթիվ: Միակ մեղադրյալը ես եմ: Խոսքը էն միջադեպի մասին է, երբ մի անբարոյականի վաստակ ու համատեղության պետ. պաշտոնյա ինձ փողոցում հարվածել էր...»,- գրել է նա: