«Հաննա» փոթորկի հարվածը քանդել է այն պատի մի հատվածը, որն ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանի վրա կառուցվել էր անօրինական միգրացիան զսպելու համար: Այդ մասին հաղորդել է Daily Mail-ը: Այդ մասը տեղակայված էր ամերիկյան Տեխասի նահանգի և մեքսիկական Տամաուլիպասի նահանգի սահմանին, այն կառուցվել էր մասնավոր միջոցներով: Ավելի վաղ հուլիսին փորձագետները քննադատության էին ենթարկել արգելափակոցի որակն այդ մասում և նախազգուշացրել, որ այն կարող է փուլ գալ Ռիո-Գրանդե գետի մեջ: Բացի այդ, այս մասում ավելի վաղ նկատվել էր կորոզիա: Մինչդեռ պաշտոնական ցանցերում հայտնվել էին լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են քամու փոթորկալի հարվածների ներքո և սաստիկ անձրևի ժամանակ քանդվում պատի մի քանի սեկցիաները