ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում 3+2 ձևաչափով (Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի երեք համանախագահներ և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ) հանդիպումը կարող է անցկացվել աշնան սկզբին, եթե թույլ տան երկու պետությունների հարաբերություններում ստեղծված իրավիճակն ու կորոնավիրուսի համավարակի դինամիկան. РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Արտգործնախարարության աղբյուրը:

Ըստ ՌԴ Արտգործնախարարության աղբյուրի՝ գլխավոր խնդիրը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող լարվածության թուլացումն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդրի դիվանագիտական լուծմանն ուղղված ուղիների որոնումն է։

Աղբյուրը նաև նշել է, որ  հանդիպման վայրը դեռևս որոշված չէ։