Երեկ, հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի բնակիչ՝ 22-ամյա Ալեքսան Պետրոսյանը իր վարած VAZ 2107 մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 18 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարից որոշ ժամանակ անց վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։