Արաբկիր բժշկական համալիրից հայտնում են, որ Նորքի «Մանկան տան» COVID -19-ի համաճարակային օջախը նույնպես համարվում է վերացած` ինչպես «Մարի Իզմիրլյան» մանկատանը, քանի որ հիվանդության վերջին արձանագրված դեպքի վարակելիության շրջանի ավարտից հետո անցել է առավելագույն գաղտնի շրջանը եւս, եւ նոր դեպքեր չեն արձանագրվել:

 

«Հիշեցնենք, որ հունիսի 11-ից «Արաբկիր» ԲՀ-ի մասնագիտական խումբը, առողջապահության նախարարի հանձնարարականով, անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ է իրականացրել տեղում` հենց «Մանկան տանը», իսկ հիվանդանոցային բուժման կարիք ունեցող երեխաները բուժվել են «Արաբկիրի» համապատասխան բաժանմունքներում»: