Հայտնի է, որ օգոստոսի 12-ին ավարտվում է արտակարգ դրության իրավական ռեժիմը: Ներկա դրությամբ ռեժիմի երկարաձգման կամ արտակարգ իրավիճակով համավարակի կառավարմանն անցնելու տարբերակները քննարկվում են: Որոշումը մեծապես կախված է նրանից, թե ինչպիսին կլինի համաճարակաբանական պատկերը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանը նշեց, որ անորոշություն կա երկրորդ պոտենցիալ ալիքի մասով. «Այս առնչությամբ պարետատունը մշակում է համավարակի կառավարման պլան, որն ուղենիշային կլինի կառավարության գործողությունների համար: Այդ պլանի ողջ տրամաբանությունը լինելու է այն, որ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի պայմաններում»: