«Մենք միշտ և ցանկացած պայմաններում կշարունակենք գործել եղբայրական Ադրբեջանի հետ միասին։ Բոլոր հնարավոր միջոցներով մենք մեր եղբայրների կողքին ենք», - գրել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օկտայը Թվիթերի իր էջում' կապված անցկացվելիք լայնածավալ զորավարժությունների հետ: Հարկ է նշել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին պայմանագրի համաձայն՝ տարեկան պլանով ադրբեջանաթուրքական համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքային վարժանքներ կանցկացվեն՝ երկու երկրների ցամաքային զորքերի և օդուժի մասնակցությամբ: Համատեղ զորավարժություններում մասնակցելու համար ներգրավվել են անձնակազմեր, զրահապատ մեքենաներ, հրետանային կայանքներ և ականանետեր, ինչպես նաև երկու երկրների բանակների ռազմական ավիացիոն և հակաօդային պաշտպանության սարքավորումներ: Ըստ պլանի՝ ցամաքային ուժերի ներգրավմամբ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-ից 5-ը՝ Բաքվում և Նախիջևանում, իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քուրդամիրում և Եվլախում: