Լիբանանի նախագահ Միշել Աունը Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը' հղում անելով Al Manar հեռուստաընկերությանը:

Նիստի ընթացքում քննարկվելու են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի մերձակայքում տեղի ունեցած պայթյունն ու դրա հետևանքները:

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբն ի հիշատակ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի' օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարել:

Նշենք, որ նախնական տվյալներով' զոհերի թիվն առնվազն 5-ն է, կան հարյուրավոր վիրավորներ: