ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարժական հիվանդանոցներ կտեղակայի Բեյրութում՝ դրանք հագեցնելով բուժանձնակազմով և բժշկական միջոցներով։
«Ռուսաստանից հինգ ինքնաթիռներ կուղարկվեն Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ՝ մարդասիրական գործողության շրջանակներում՝ օգնություն տրամադրելու և վերացնելու համար նախորդ օրը տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքները։ Բոլոր մասնագետները զինված կլինեն հատուկ կոստյումներով և պաշտպանիչ դիմակներով՝ հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը»,- ասված է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: