Օգոստոսի 9-ի՝ ժամը 20:00-ին, Բելառուսում նախագահական ընտրությունների քվեարկության պաշտոնապես ավարտից հետո երկրում պետական գերատեսչությունն անմիջապես հայտարարեց, որ Լուկաշենկոն ջախջախիչ հաղթանակ է տանում: Սա համարվեց ռեկորդային ցուցանիշ: Բելառուսում անջատվեց ինտերնետը: Ընտրատեղամասերի փակվելուց հետո մարդիկ սկսեցին հավաքվել Մինսկի կենտրոնում։ Հազարավոր ցուցարարներ հավաքվեցին «Պոբեդիտելի» պողոտայի տարածքում: Բողոքի ակցիայի մասնակիցների դեմ օգտագործվեցին ջրցան մեքենաներ, ռետինե փամշուշտներ և այլ զինատեսակներ։ Ցուցարարները պատասխանեցին քարերով և շշերով։ Հաղորդվում է տասնյակ վիրավորների և 80֊ից ավելի ձերբակալվածների մասին: