Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 20 միլիոն 069 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 734 հազարը: Ապաքինվել է ավելի քան 12 միլիոն 928 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 5 միլիոն 200 հազար 394 հաստատված դեպք կա:

Այստեղ մահացածների թիվը 165 հազար 619 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 3 միլիոն 035 հազար 582-ի, մահերինը՝ 101 հազար 136-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 2 միլիոն 226 հազար 229, մահերինը՝ 44 հազար 597:

Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 892 հազար 654 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 5 հազար 118 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 15 հազար մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Հարավային Աֆրիկան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 559 հազար 859 է, մահերինը՝ 10 հազար 408: Հաջորդող երկիրը Մեքսիկան է 480 հազար 278 ընդհանուր, 52 հազար 298 մահվան դեպքով: Պերուն առանձնանում է 478 հազար 024 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 21 հազար 072 մարդ:Հաջորդ տեղում հայտնված Կոլումբիան առանձնանցնում է 387 հազար 481 ընդհանուր, 12 հազար 842 մահվան դեպքով: Վարակվածների թվով Չիլին զբաղեցնում է 9-րդ տեղն: Այստեղ վարկվածների ընդհանուր թիվը 373 հազար 056 է: Վարակի հետևանքով մահացել է 10 հազար 077: Տասնյակը եզրափակում է Իսպանիան, որն առանձնանում է 361 հազար 442 ընդհանուր, 28 հազար 503 մահվան դեպքով:

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 328 հազար 844 է: Վարակի հետանքով մահաերի թիվը կազմում է 18 հազար 616: Թուրքիայում վարկվածների թիվը հասել է 240 հազար 804-ի: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 844 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1250-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 17 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 30-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 49-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 84 հազար 668, որից ապաքինվել է 79 հազար 232-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 289 հազար 947 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 112 հազար 947, մահերինը՝ 184: Եգիպտոսում առկա է 95 հազար 492 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 009 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 62 հազար 525 է, մահացածներինը՝ 357: Լիբանանում կա 6 հազար 517վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 78: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 1188-ի: Վարակի հետևանքով մահացել է 52 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: