Բնապահպան Կարինե Փանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Այս լիճը հանդիպեցինք Աժդահակ բարձրանալիս՝ Կարմիր Կատարի Խառնարանային լիճն է՝ բնության հուշարձան։ Դուք տեսնում եք լճի ներկայիս չափերը։ Սպիտակ օղակով նշել եմ լճի նախկին չափը։ Դեղին եռանկյունին ցույց է տալիս այն պոմպը, որով ջուրը դուրս են մղում՝ օգտագործելով կենցաղային նպատակների համար։

Ինչպես ինձ պատմեցին արշավի իմ ուղեկիցները, այս խնդրով դեռևս նախորդ տարվա աշնանը զբաղվել են «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության անդամները։
Նյութին ծանոթացեք այստեղ:

Խնդիրը, սակայն, լուծում չի ստացել։ Ինչպես տեսնում եք, թեև հեռվից, բայց նշմարվում է խողովակի ուղղությունը, որը մեզ ուղեկցում էր ճանապարհի ողջ ընթացքում, իսկ լճի մակարդակը բավականին անկել է։

Այսպիսով, լիճը կարող է ամբողջությամբ ցամաքել։

Նշեմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները գտնվում են պետության պահպանության ներքո:
Օրենքի հղումը:

Հույս ունեմ, որ արագ ու վճռական լուծում կստանա հետևյալ խնդիրը, և մարդկային վանդալիզմի հերթական արտահայտությունը կդադարեցվի»։