Կյանքի 97-րդ տարում մահացել է աշխարհի ամենատարեց միլիարդատերերից մեկը՝ ViacomCBS մեդիաընկերության նախագահ Սամներ Ռեդսթոունը: Մահվան լուրը հայտնել է նրա ընտանիքի կողմից հիմնադրված National Amusements ընկերությունը:

National Amusements-ը հիմնադրվել է 1936 թվականին միլիարդատիրոջ հոր՝ Մայքլ Ռեդսթոունի կողմից: Ավելի ուշ նախագահի պաշտոնն զբաղեցրել է նրա որդին՝ Սամները: Վերջինը թողել է հսկայական կարողություն ինչպես բիզնեսում, այնպես էլ բարեգործական ոլորտներում: 2019-ի նոյեմբերի տվյալներով Ռեդսթոունի կարողությունը կազմել է 3,9 միլիարդ դոլար: