Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև. հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական թեմաները: Հաստատվել է բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական գործընկերությունն առավել ամրապնդելու փոխադարձ տրամադրվածությունը:

Իլհամ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին'կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական պատվաստանյութի գրանցման կապակցությամբ:

Տարածաշրջանային հարցերի շուրջ կարծիքների փոխանակում է տեղի ունեցել՝ ընթացիկ տարվա հուլիսին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պետական սահմանում իրավիճակի սրման վերաբերյալ: Ռուսական կողմը կարևորել է ցանկացած գործողություն անթույլատրելիությունը, որը կխթանի լարվածությանը», - ասվում է Կրեմլի կայքում: