Հայաստանը Covid-19-ի համավարակի պատճառած վնասները հաղթահարելու նպատակով միջազգային գործըներ կազմակերպություններից եւ պետություններից 200 միլիարդ 939 միլիոն 537 հազար 500 դրամ ֆինանսական աջակցություն է ստացել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից՝ մեր գրավոր հարցմանն ի պատասխան: Հայաստանին գումարները փոխանցվել են օգնության, դրամաշնորհի, վարկի, ինչպես նաեւ դեղորայքի, բուժհանդերձանքի, սարքավորումների եւ այլ պարագաների տեսքով:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն 28, 125 մլն դրամի բժշկական պարագաներ է տվել Տավուշի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի ԲԿ-ների, ինչպես նաեւ 60 հատ պլանշետ՝ անապահով երեխաների հեռավար դասապրոցեսը կազմակարեպելու համար:

ՅՈւՆԻՍԵՖ-ը 40 հազար ԱՄՆ դոլարի պաշտպանիչ միջոցներ է տրամադրել, 79 հազար դոլար տրամադրվել է Արայիկ Հարությունյանի ղեկավարած ԿԳՍՄ նախարարությանը երեխաների համար հեռուստադասեր կազմակերպելու համար, ինչպես նաեւ եւս 40 հազար դոլար տրվել է աշակերտների համար պլանշետներ ձեռք բերելու համար:

Ասիական զարգացման բանկը Հայաստանին ընդհանուր տրամադրելու է 2 մլրդ 464 մլն դոլար բժշկական պարագաներ եւ սարքավորումներ ձեռք բերելու համար:

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ Հայաստանին տրամադրելու է 3 մլն դոլար՝ հանրային իրազեկում կազմակերպելու նպատակով: Պարենի համաշխարհային ծրագիրը փուլային մինչեւ 1 մլն դոլարի սարքավորումներ եւ բժշկական պարագաներ կտրամադրի ՀՀ-ին:

Համաշխարհային բանկը, որպես վարկային ծրագրի բաղադրիչ, Հայաստանին կտարամադրի 3 մլն դոլար վարկ եւ 23 մլն դրամ աջակցություն՝ շտապօգնության մեքենաներ եւ այլ սարքավորումներ գնելու համար:

ՄԱԿ բնակչության հիմնադրամը Հայաստանին 130 հազար դոլարի բժշկական սարքավորումներ է տվել, 35 հազար հատ դիմակ եւ 50 հազար հատ ձեռնոց: 25 հազար դոլարի պաշտպանիչ միջոցներ է տրամադրել նաեւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը կորոնավիրուսի հետեւանքները չեզողացնող հիմնադրամից էլ 1 մլն դոլար է տվել Հայաստանին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 80 հազար ԱՄՆ դոլարի թեստեր եւ այլ պարագաներ է փոխանցել Հայաստանին:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը 90 հազար եվրո արժողությամբ բացառիկ սարքավորումներ է տրամադրել եւ 18 հազար եվրո արժողությամբ դիագնոստիկ համակարգ: Հայաստանին 92 մլն եվրոյի աջակցություն է տրամադրելու Եվրոպական միությունը:

Վիշեգրադյան հիմնադրամը, որը ստեղծվել է կորոնավիրուսից տուժած ԱԼԳ երկրներին աջակցելու համար, Հայաստանին 250 հազար եվրո աջակցություն է տալու:

ԱՄՆ-ն Հայաստանին որպես աջակցություն կտարամադրի 5,9 մլն դոլար: Այս գումարն ուղղվելու է տնտեսական հետեւանքները չեզոքցնելու համար, ինչպես նաեւ քաղհասարկությանը, լրատվամիջոցներին եւ համայնքաներին աջակցելու համար:

Ռուսական կողմը Հայաստանին տրամադրել է կորոնավիրուսային վարակի հայտնաբերման 20 հազար PCR փեստ, 33,5 հազար ռիբոպրեդ ռեագենտ, 33, 5 ռեվերտա ռեագենտ:

Կանադան բժշկական սարքեր ձեռքբերելու նպատակով Հայաստանին տվել է 500 հազար կանադական դոլար:

Չինաստանը եւս մեկ միլիոն դոլարի բժշկական սարքավորումներ է տվել: Ճապոնիան Հայաստանին նվիրաբերել է 1000 հատ ռապիդ թեստ եւ 100 հիվանդի համար «Ավիգան» տեսակի դեղամիջոց:

Հարավային Կորեան Հայաստանին բժշկական սարքեր, արտահագուստ եւ պաշտպանիչ ակնոցներ է տրամադրել, ընդհանուր 316 հազար դոլար արժողությամբ:

Հնդկաստանը Հայաստանին հինգ հազար հիվանդի բուժման համար Հիդրոքլորոքսին դեղամիջոց է տրամադրել:

Նիդերլանդների հանրային առողջության եւ շրջակա միջավայրի ինստիտուտը Հայաստանին տրմադրել է 2000 թեստ-համակարգ եւ 233 հազար դոլար՝ սարքավորումներ գնելու համար:

ՀՀ առողջապահության նախարարության եւ Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալության միջեւ ստորագրված համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ին տրվել է 40 հազար շվեյցարական ֆրանկ, իսկ «Նովարտիս ֆարմա Սերվիզիս ԷյՋի» շվեյցարական ընկերությունը տրամադրել է 36 հազար դոլոր: Գումարային աջակցությունները տրվել են սարքավորումներ գնելու համար:

Ֆրանսիայի նախաձեռնությամբ ֆրանկոֆոն քաղաքապետարանի միությունը Հայաստանին տրամադրել է 30 հազար եվրո:

Լիտվայի կառավարության կողմից տրամադրվել է 10,5 հազար բժշկական դեմքի պաշտպանիչ վահաններ, կորոնավիրուսն ախտորոշող 30 հազար թեստ եւ ընդհանուր 700 հազար եվրո արժողությամբ այլ անհրաժեշտ պարագաներ:

Արաբական միացյալ էմիրությունները կորոնավիրուսի համավարակի հաղթահարման նպատակով Հայաստանին 7 տոննա բժշկական պարագաներ է նվիրաբերել:

Ռումինայի զարգացման գործակալությունը վիրուսի դեմ պայքարի շրջանակներում նվիրաբերել է 10 հազար ԱՄՆ դոլար:

Միջազգային զարգացման ընկերությունը Հայաստանին տրամադրել է երեք միլիոն դոլար, որը ուղղվել է Մարտունու բժշկական կենտրոնը եւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը սարքավորումներով համալրելուն:

Հունիսի 30-ին ՀՀ-ի եւ Ճապոնիայի կառավարությունների միջեւ ստարագրվել է դրամաշնորհային համաձայնագիր, որով 3,8 մլն դրամ է տրվել Հայաստանին:

Արժույթի միջազգային հիմնադրամն էլ Հայաստանին 280 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային միջոցներ է տվել, եւս 35 մլն դոլար էլ սեպտեմբերին է տալու: