«Թովմասյան» բարեգործական հիմնադրամը, ի դեմս բարերար Արտակ Թովմասյանի, մեծ օգնություն է ցուցաբերել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետեւանքով տուժած հայկական համայնքին։ Նվիրատվության՝1 տոննա քաշով 120 արկղերը ներառում են սնունդ, հագուստ եւ հիմնական առաջին անհրաժեշտության պարագաներ: Օգնությունը Բեյրութ է տեղափոխվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարերար Արտակ Թովմասյանի անմիջական ուղեկցությամբ եւ հանձնվել է Լիբանանի վերականգնման միասնական հանձնախմբին: Բեյրութ կատարած այցի ընթացքում Արտակ Թովմասյանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ, ով իր խորին շնորհակալությունն ու երախտիքի խոսքն է արտահայտել «Թովմասյան» հիմնադրամի ծավալած գործունեության եւ լիբանանահայությանն օժանդակելու համար։ Մարմնի կազմում են լիբանանահայ համայնքի երեք հարանվանությունների ղեկավարները, երեք քաղաքական կուսակցությունների ղեկավարները եւ երեք բարեսիրական կուսակցությունների ղեկավարները։ Ստացված աջակցությունը բաշխվում է հավասարաչափ՝ առավելագույնս թիրախավորված եւ արդյունավետորեն նպատակին ծառայեցնելու համար։