Shamshyan.com-ը գրում է․  

Երեկ՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Գետաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Ռուդիկ Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի 75 RG 500 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Վթարի հետևանքով վարորդ Ռ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: