ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի բնակչուհի Դարյան, ով հղիացել էր 10-ամյա տղայից, դուստր է ունեցել: Այս մասին հայտնում է Starhit-ը:

Մայրը և նորածինն իրենց լավ են զգում: Պարբերականն այլ մանրամասներ չի հայտնում:

Նշվում է, որ Դարյայի հղիության մասին հայտնի է դարձել 2020 թվականի հունվարին: Այդ ժամանակ 7-րդ դասարանում սովորղ աղջիկը որոշել էր պահպանել երեխային: Մարզային քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել, որի տվյալներով' 13-ամյա աղջիկը սեռական հարաբերություն էր ունեցել իր ծանոթի հետ և հղիացել: Հեռուստաեթերում նա և իր 10-ամյա ընկերը' Իվանը, պատմել էին իրենց սիրային հարաբերությունների մասին:

Հետագայում աղջիկը խոստովանել էր, որ երեխայի հայրը ոչ թե Իվանն է, այլ իր համաքաղաքացի 16-ամյա մի պատանի: Ավելի ուշ պարզվել է, որ աղջկան բռնաբարել են: