Այս պահին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընդդիմությունը բազմահազարանոց ցույց է անցկացնում՝ պահանջելով նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը:

Տարբեր տվյալներով բողոքի ակցիային մասնակցում է մոտ 100-300 հազար մարդ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միսկի Անկախության հրապարակում հանրահավաք է անցկացվել՝ ի աջակցություն Լուկաշենկոյի։

Նշենք, որ երկրում մասսայական բողոքի ակցիներն սկսվել են օոգոստոսի 9-ից՝ նախագահական ընտրություններից հետո, որում երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ Կենտրոնական ընտրական հանձաժողովի, ստացել էր ընտրություններին մասնակցած քաղաքացիների ավելի քան 80 տոկոսի քվեն: