Բռնցքամարտի աշխարհի 1989 թ. չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը չնայած բազմաթիվ կոչերի, շարունակում է անժամկետ հացադուլը: Նախկին մարզիկին այս օրերին տարբեր ոլորտի մարդիկ աջակցություն են հայտնում՝ կիսելով նրա պահանջներն ու գաղափարները: Ահա այսօր էլ ի աջակցություն Հակոբկոխյանի, նրան էր այցելել նաև ՀԱՕԿ փոխնախագահ, լեգենդար ծանրամարտիկ Հոկսեն Միրզոյանը:
Հ.Գ. Մեծ հաշվով Իսրայել Հակոբկոխյանի ներկայացրած պահանջները միանգամայն իրատեսական են և հասարակության ճնշող մեծամասնությունն անկասկած կիսում է այդ տեսակետը: