Եվրախորհրդարանը ձայների գերակշիռ մասով՝ 705 ֊ից 560 կողմ ձայնով, քվեարկել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահ չճանաչելու օգտին և նրան հայտարարել «պերսոնա նոն գրատա» («անցանկալի անձ»)։ Եվրախորհրդարանի առաջատար կուսակցությունների առաջնորդները կոչ են արել Բելառուսում անցկացնել նոր նախագահական ընտրություններ, հետաքննել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության դեպքերը և ազատ արձակել քաղբանտարկյալներին: «Մենք ողջունում ենք բելառուս ժողովրդին իրենց քաջության և վճռականության համար և անում ենք հնարավոր ամեն ինչ' աջակցելու ժողովրդավարական փոփոխությունների և ազատության նրանց ձգտումներին: Օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունները ոչ ազատ էին, ոչ արդար, և հավանական զեկույցները ցույց են տալիս Սվետլանա Տիխանովսկայայի հաղթանակը: Հետևաբար, մենք չենք ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին' որպես Բելառուսի վերընտրված նախագահ և նրան համարում ենք Եվրոպական Միությունում «պերսոնա նոն գրատա», - ասված է կողմերի համատեղ հայտարարության մեջ: