«Կալաշնիկով»-ը ԱԿ-19 նոր ինքնաձիգ է ստեղծել, որի շնորհանդեսը տեղի կունենա «Բանակ-2020» համաժողովի ընթացքում: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են կոնցեռնի մամուլի ծառայությունից:

Ինքնաձիգը ստեղծված է 5,56 մմ տրամաչափով ԱԿ-12-ի հիմքի վրա: Նոր տեսակի ինքնաձիգի առանձնահատկություններից են բարելավված էրգոնոմիկայով թեթևացված հեռադիտակը և նշանառության նոր համակարգը:

«Բանակ-2020» համաժողովը տեղի կունենա օգոստոսի 23-29-ը՝ մերձմոսկովյան «Պատրիոտ» զբոսայգում: